Քաղաքական

01.11.2020 10:28


Մարտունիի վրա կիրառվել է ռազմական ավիացիա, հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը

Մարտունիի վրա կիրառվել է ռազմական ավիացիա, հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը
Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։
Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։
Գիշերը հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։
Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է։
ԱՀ ԱԻՊԾ

Այս խորագրի վերջին նյութերը