Կարծիք

01.11.2020 00:36


Հայի գլխավոր մեղքը և հետին խելքը

Հայի գլխավոր մեղքը և հետին խելքը
Հայոց հազարամյա պատմության մասին դասագրքերը (չնչին բացառություններով) կարող եք չկարդալ ու դեն նետել։ Այդ դասագրքերում մեր անհաջողության ու դժբախտության համար մեղավոր են բոլորը, բացի․․․ մեզանից՝ մեր ժողովրդից ու քաղաքական վերնախավից։ Ասել է թե՝ այդ դասագրքերը մտավոր թոփալներ են պատրաստում ու զրկում հային ճիշտ մտածելուց։ Դրանք ստիպում են հային դառնալ փնթփնթացող, նվնվացող, ուզվոր և «շուստրի»։
Այս օրերին մենք հայոց պատմությանն արդեն հետևում ենք «օն լայն» ռեժիմով և արագացված տարբերակով։
Հիմա գոնե հասկանալի՞ է, որ մեր բոլոր ժամանակների բոլոր կորուստների ու բոլոր դժբախտությունների համար ինքներս ենք մեղավոր։ Դրսի ուժերն ընդամենն օգտվել են մեր տգիտությունից, կոմպլեքսներից, չտեսությունից, հիմարությունից, անմեղսունակությունից ու անբարոյականությունից։
Եթե չսթափվենք, խելքներս գլուխներս չհավաքենք և մեղքերից չազատվենք, կփակենք մեր պատմության վերջին էջը։ Բայց մի՞թե դրա համար ենք հասել 21–րդ դար, որ մնանք մենակ ու հայտնվենք թշնամու արկերի տակ։
Այս պատերազմում պետք է հաղթենք զենքով ու ոգով, բայց նախ՝ խելքով։
Խելքը պետք է բարեկամներին ու դաշնակիցներին չկորցնելու, մենակ չմնալու, պատերազմն արդյունավետ վարելու, զոհերի ու վիրավորների քանակը նվազագույնի հասցնելու, թշնամուն խաղաղություն պարտադրելու և հաղթելու համար։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը