Կենտրոնական ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, հայկական կողմը հարավային և հարավ-արևելյան ուղղություններում է ունեցել որոշակի առաջխաղացում (տեսանյութ)
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում հայկական կողմին հաջողվել է ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ունենալ որոշակի առաջխաղացում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում»,-ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վաղ առավոտվանից Ադրբեջանը սկսել է հարձակողական գործողությունները ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով:
«Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ: Մասնավորապես, կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, օգտագործելով հրետանի, միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի ԶՈՒ-ին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ»,-նշեց ՊՆ ներկայացուցիչը:
Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են:
«Դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավական շատ զենքեր և զինատեսակներ»,-ասաց Հովհաննիսյանը:
Կենտրոնական ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, հայկական կողմը հարավային և հարավ-արևելյան ուղղություններում է ունեցել որոշակի առաջխաղացում (տեսանյութ)
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում հայկական կողմին հաջողվել է ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ունենալ որոշակի առաջխաղացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: