Աշխարհ

31.10.2020 19:32


Իրանի փոխարտգործնախարարը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված իրանական ծրագիրը

Իրանի փոխարտգործնախարարը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված իրանական ծրագիրը

Իրանի նախագահի՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով հատուկ դեսպանորդ, Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Անկարա, որտեղ իր թուրք գործընկերոջ՝ Սեդաթ Օնալի հետ քննարկել է հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։

Ինչպես հաղորդում է «Մեհր» գործկալությունը, հանդիպման ժամանակ դիվանագետները մի շարք հարցեր են քննարկել, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացումներին, ինչպես նաև իրավիճակի խաղաղ կարգավորմանն ուղղված Իրանի ծրագրին:

Հիշեցնենք, որ Արաղչին իր տարածաշրջանային այցը սկսել է հոկտեմբերի 28-ին՝ մեկնելով Բաքու, այնուհետև՝ Մոսկվա, Երևան և Անկարա:

Ինչպես Երևանում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը ներկայացվել էր, Իրանի տարածաշրջանային նախաձեռնությունը ներառում է՝ հրադադար, հարձակումների դադարեցում բնակելի թաղամասերի և քաղաքացիների ուղղությամբ, ինչպես նաև տեղահանվածների վերաբնակեցում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը