Աշխարհ

31.10.2020 18:06


Մահացել է Ջեյմս Բոնդի առաջին դերակատար Շոն Քոներին

Մահացել է Ջեյմս Բոնդի առաջին դերակատար Շոն Քոներին

90 տարեկանում մահացել է աշխարհահռչակ շոտլանդացի դերասան Շոն Քոներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է theguardian-ը: Նշվում է, որ դերասանի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ:

Շոն Քոներին հանդես է եկել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մարդ, ով կդառնա թագավոր, «Վարդի անունը», «Անձեռնմխելիները» և այլն:

Շոն Քոներին հայտնի «007 գործակալը» կինոշարքում առաջինն է մարմնավորել Ջեյմս Բոնդի կերպարին: Շոն Քոներին դերասական կարիերայի ընթացքում արժանացել է Օսկար մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում 1988 թվականին «Անձեռմխելիները» ֆիլմում խաղացած դերի համար: Նա 3 անգամ արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի, 5 անգամ Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակի:

Քոներին ծնվել է 1930 թվականին: Նրա մանկությունն անցել է Էդինբուրգի Ֆաունթինբրիջ շրջանում, 14 տարեկանում լքել է դպրոցը: 1948 թվականին ծառայության է անցել թագավորական նավատորմում, սակայն հետագայում առողջական խնդիրների պատճառով զորացրվել է: Զբաղվել է նաև բոդիբիլդինգով:

Այս խորագրի վերջին նյութերը