Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աջակցության համար դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Համաձայն հաղորդագրության, հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար:
Նիկոլ Փաշինյանի այս քայլը բուռն քննարկման արժանացավ և նկատելի է, որ հանրության, քաղաքական գործիչների խոսքը ի աջակցություն Փաշինյանի որոշման է։ Ավելին, շատ-շատերը պնդում են, որ սա անգամ ուշացած քայլ է, պետք էր անել դա ավելի վաղ, պետք էր անել ուղիղ ՌԴ նախագահին։ Փաշինյանի այս քայլը, վստահաբար, ուներ հասարակական պահանջ, և հանրությունը բազմիցս է պահանջել դիմել Ռուսաստանի դաշնությանը կամ ՀԱՊԿ-ին։ Անգամ արևմտյան կողմնորոշում ունեցող շատ գործիչներ, քաղաքական դեմքեր ու պատգամավորներ, որոնք անթաքույց հրճվել են ժամանակին Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ, գիտակցում ու հայտարարում են, որ պատերազմը դադարեցնել, Հայաստանի անվտանգությունը դրսի ուժերից ի զորու է պաշտպանել միմիայն Ռուսաստանի Դաշնությունը։
Սակայն ՌԴ-ին դիմելու որոշումը ոչ միանշանակ է ընդունվել «որոշ հայտնի շրջանակների» մոտ։ Հայաստանում կա մի խմբավորում, որը միշտ դեմ է եղել ու շարունակում է դեմ լինել Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ հետ հարաբերությունների կարգավորվելուն և անգամ անհրաժեշտ պահին նրանց դաշնակցային օգնությանը դիմելուն։
Խոսքը վերաբերում է Ջորջ Սորոսի հիմնադրամի գումարներով սնվողներին՝ իրավապաշտպանական կոչվող թևին, հասարակական թևին՝ Լարիսա Մինասյանի գլխավորությանբ, Սաքունց-Բարսեղյան-Խառատյան շրջանակներով։ Չնայած որ հիմա հայրենիքը պետք է անձնականից վեր լիներ։
Իսկ ինչո՞ւ են դեմ հայտնի սորոսականները․ այս դժվարին պահին, երբ թշնամին ռմբակոծում է նաև Սյունիքը, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքները, ինչո՞ւ են սորոսականները դեմ։ Մեկ պարզ պատճառ կա՝ Սորոսը Ռուսաստանի ոխերիմ թշնամին է և Թուրքիայի բարեկանը։ Սորոսը այս տարվա գարնանը հոդված էր հրապարակել, որով կոչ էր անում եվրոպական պետություններին աջակցել Թուրքիային Ռուսաստանի դեմ պայքարում։ Ու բնականաբար, Սորոսի միջոցներով սնվողները կամ նրանց ծանրակշիռ մասը այս գիծը պետք է պաշտպանի։ Այլապես ինչպե՞ս բացատրել վարչապետի սորոսական նախկին խորհրդականի կեցվածքը, որը թռնում է ԱՄՆ ու էնտեղից հակառուսականության շարք հրապարակում իր ֆեյսբուքյան պատին։ Այս մարդիկ միշտ հանդես են եկել ռուսական ռազմաբազայի դեմ, անգամ շահարկել և օգտագործել են Գյումրու ողբերգությունը՝ Պերմյակովի ոճրագործությունը՝ 102-րդ Ռազմաբազան Հայաստանից հանելու կոչերի համար։ Այսօր էլ հայ-ռուսական ամուր կապերի անհրաժեշտությունը հետևողականորեն վարկաբեկում են, այն դեպքում, երբ ՀՀ վարչապետը դրսի մամուլին տված հարցազրույցում հաստատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից որոշ վայրերում ռուսական դրոշն է։
Այն, որ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՌԴ-ին, խոսում է մի բանի մասին, որ սորոսականների ծրագիրը կարծես խափանվում է, բայց դա բոլորովին չի նշանակում, որ նրանց ծրագրերը ամբողջովին վնասազերծվել են ու չեն կարող վնաս պատճառել Հայաստանին։ Իսկ իրավապահ համակարգն դեռևս իրեն պահում է համրի պես։
Ովքե՞ր են դեմ եղել, որ Փաշինյանը դիմի Ռուսաստանին

Աղբյուրը՝ yerevan.today