Քաղաքական

31.10.2020 16:04


Ադրբեջանի կողմից Ֆոսֆորային զինատեսակների կիրառումը միջազգային հումանիտար իրավունքի դեմ լուրջ հանցագործություն է․ սրան պետք է հետևեն քաղաքական պատժամիջոցներ․ Լարիսա Ալավերդյան

Ադրբեջանի կողմից Ֆոսֆորային զինատեսակների կիրառումը միջազգային հումանիտար իրավունքի դեմ լուրջ հանցագործություն է․ սրան պետք է հետևեն քաղաքական պատժամիջոցներ․ Լարիսա Ալավերդյան

Ադրբեջանի կողմից Ֆոսֆորային զինատեսակների կիրառումը միջազգային հումանիտար իրավունքի դեմ լուրջ հանցագործություն է։ Սրան պետք է հետևեն քաղաքական պատժամիջոցներ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

«Ամբողջովին արգելված է ֆոսֆորային զինատեսակների կիրառությունը և հարցը քաղաքական դաշտում որոշումների կայացմանն է գնում։ Հստակ կան մեխանիզմներ, կա ձև․ հավաքում են փաթեթը, տալիս են համապատասխան ատյաններ, որոնք ինչպես դատական ֆունկցիաներ ունեն, այնպես էլ դա հասցնում են քաղաքական այն հարթակները, որտեղ որ ի զորու են ընդունել քաղաքական պատժամիջոցներ»,-նշեց Լարիսա Ալավերդյանը։

Այս խորագրի վերջին նյութերը