Քաղաքական

31.10.2020 14:49


Հայաստանին աջակցություն տրամադրելու մանրամասները լրացուցիչ կքննարկվեն. ՌԴ ԱԳՆ

Հայաստանին աջակցություն տրամադրելու մանրամասները լրացուցիչ կքննարկվեն. ՌԴ ԱԳՆ

Հայաստանին աջակցություն տրամադրելու բոլոր մանրամասները, այդ թվում աջակցության ձևաչափը, կքննարկվեն լրացուցիչ,-«Россия 24»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Այս դեպքում՝ մենք խոսում ենք Ռուսաստանի դիրքորոշման մասին, որը ասվել է նաև՝ ի պատասխան Հայաստանի դիմումին: Ձևաչափի հետ կապված մյուս բոլոր մանրամասները լրացուցիչ կքննարկվեն»,-ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետը դիմել էր Ռուսաստանի նախագահին՝ սկսել անհապաղ խորհրդակցություն՝ Հայաստանին աջակցություն տրամադրելու տեսակները և չափը սահմանելու համար:

ՌԴ ԱԳՆ-ն, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի նամակին, պատասխանել էր՝ Ռուսաստանը Երևանին անհրաժեշտ օգնությունը կցուցաբերի, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի Հանրապետության տարածք։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը