Հակամակրոնյան կատաղությունը հասել է Լոնդոն. ոստիկանությունը բախվել է մուսուլման ցուցարարների հետ. (լուսանկարներ)
Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանատան առջև բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և մահմեդական ցուցարարների միջև, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ցուցարարները պահանջում են «հարգել Մուհամեդ մարգարեին»:
Ցուցարարներն իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված է՝ «Մենք չենք հանդուրժի անհարգալից վերաբերմունքը, դա խոսքի ազատություն չէ»:
Լոնդոնում որոշ ցուցարարներ իրենց հետ բերել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկարը սատանայի կերպարում, մյուսները՝ Մակրոնի դեմքին կոշիկի հետքով լուսանկարներ:
Ոստիկանությունից հայտնել են, որ Լոնդոնում ցուցարարներն արդեն ցրվել են:
Ֆրանսիայի դեպանատունը թվիթերյան էջում գրել է.«Ֆրանսիան ահաբեկչական հարձակումների թիրախ է դարձել ազատ արտահայտվելու, հավատալու կամ չհավատալու, եղբայրության մեջ ապրելու համար: Մենք կհիշեցնենք ով ենք մենք՝ ազատ, հանդուրժող երկիր՝ հպարտ իր ժողովրդավարական մարդասիրական արժեքներով»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնվել է իսլամիստների կատաղության թիրախում, երբ վերջերս Փարիզի արվարձանում ծայրահեղական դեռահասի կողմից ֆրանսիացի ուսուցչի դաժան սպանությունից հետո, հայտարարել էր, որ պետք է պայքարել իսլամիստական գաղափարախոսության դեմ, ինչպես նաև հայտնել էր, որ Ֆրանսիան չի պատրաստվում հրաժարվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներից: Բացի այդ, Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան չի հրաժարվի «իր արժեքներից»՝ չնայած կատաղության ալիքին:

Աղբյուրը՝ tert.am