Քաղաքական

31.10.2020 11:15


«Անվտանգության խորհուրդը կարող է ԼՂ հարցով կրկին քննարկում անցկացնել». ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

«Անվտանգության խորհուրդը կարող է ԼՂ հարցով կրկին քննարկում անցկացնել». ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերսկսել քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ, եթե հակամարտության գոտում իրավիճակը սրվի:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան:

«Չեմ կարող բացառել, որ եթե իրավիճակը վատթարանա, Անվտանգության խորհուրդը կարող է նորից վերադառնալ հարցին և զբաղվել դրանով: Թե ինչ ձևաչափով՝ կորոշենք»,-ասել է նա:

Նեբեզնյան հույս է հայտնել, որ կողմերը կկատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները, առաջին հերթին `զինադադարի համաձայնությունները: Նա նաև հույս է հայտնել, որ դրան կհաջորդի քաղաքական գործընթացը:

Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և հսկայական սփյուռք ունի՝ ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների:

«Այնպես որ, մեզ համար դա հատուկ խնդիր է, որն արձագանք է գտնում մեր սրտերում»,-եզրափակել է նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը