Ադրբեջանում արտադրվում է հակաՍՄԵՐՉային կահույք (լուսանկար)
Ադրբեջանի մազութոտված սուլթանիկ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, ով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի գլխավոր խոսնակն ու պրոպագանդիստն է հերթական անգամ աչքի է ընկել իր զավեշտալի տգիտությամբ...
Իր twitter-յան էջում մի լուսանկար է հրապարակել, թե ինչպես են իբրև թե հայերը ՍՄԵՐՉ-ով ռմբակոծել Ադրբեջանի Թարթարի շրջանի Ալասգարլի գյուղը... Զավեշտալին այն է, որ ինչպես Մինգեչաուրի "հրթիռակոծման" ժամանակ, այդպես էլ հիմա, մեր կողմից արձակված ՍՄԵՐՉ-ի հրթիռը շատ քաղաքակիրթ ձևով է վայրէջք կատարել...
Ըստ Հաջիևի, հայերի արձակած ՍՄԵՐՉ-ի հրթիռը այս անգամ շատ նուրբ ծակել է ինչ-որ բակում դրված սեղանը, որը գրեթե չի վնասվել և նույն նրբությամբ ծակել է բետոնը, որի կողքին նրբորեն տեղակայվել են ՍՄԵՐՉ-ի որոշ մասեր... Ի դեպ, սեղանի կողքին և վրան գտնվող որևէ աթոռ չի վնասվել ՍՄԵՐՉ-ի հրթիռից...
Ըստ Հաջիևի, պարզվում է, Ադրբեջանում արտադրվում է հակաՍՄԵՐՉային կահույք...
Ադրբեջանում արտադրվում է հակաՍՄԵՐՉային կահույք (լուսանկար)