Դատելով Կոնգրեսը ներկայացնող գործիչների արձագանքներից՝ նրանք գոհ են ներքաղաքական զարգացումների ներկա ընթացքից: Հավանաբար՝ Սերժ Սարգսյան–Լևոն Տեր–Պետրոսյան գաղտնի գործարքն արդեն կայացել է, ու դրա համար էլ տերպետրոսյանականները գոհ են ու երջանիկ։
Ասում են, որ Ադոլֆ Հիտլերը 1940թ. սկզբում մի հարցազրույց է տվել, որտեղ ասել է, թե շատ գոհ է տեղի ունեցող գործընթացներից: Նա էլ էր գոհ: Բայց մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ գաղտնի համաձայնագրերը միշտ էլ ողբերգական են լինում ոչ միայն ժողովուրդների, այլ նաև դրանք կնքողների համար:
Իսկ ամենասարսափելին այն է, որ Կոնգրեսի առաջնորդներն ամեն ինչ անում են, որպեսզի իրենց քայլերի ամբողջ պատասխանատվությունը դնեն ժողովրդի վրա: Նրանք հասկանում են, որ շատ շուտով իրենց ետևից գնացող ժողովրդի գերակշիռ մասն իրենց որոշ հարցեր է տալու, և հենց այսօրվանից պատրաստվում են դուրս գալ այդ հարցերի տակից` տեղի–անտեղի հայտարարելով, թե ժողովուրդը դառնում է քաղաքական գործընթացների տերը, և որ հանրահավաքներում որոշում կայացնում է հենց ժողովուրդը:
Այլ կերպ ասած՝ ՀԱԿ ղեկավարությունն այսօր իր առջև որոշակի նպատակներ է դրել, և հիմա փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, կարծես այդ նպատակներն իր առջև դրել է նույն ժողովուրդը:
Հիմա դեռ կան մեծ թվով ՀՀ քաղաքացիներ, ովքեր հավատում են, թե Կոնգրեսի ղեկավարությունն իր առջև նպատակ է դրել պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին, հասնել նախագահի արտահերթ ընտրության: Ընդամենը հաշված շաբաթներ հետո արդեն գրեթե բոլորի համար ավելի քան պարզ է դառնալու, որ Կոնգրեսի նպատակը գործող վարչախմբի, այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիայի մեջ մտնելն է: Իսկ երբ բացվեն բոլորի աչքերը, Կոնգրեսի առաջնորդները պետք է պատասխանեն իրենց համար տհաճ հարցերի:
Պատահական չէ, որ այսօր Կոնգրեսի շատ առաջնորդների հայտարարություններ հիշեցնում են բոլշևիկներին, որոնք ևս ժողովրդին համոզում էին, թե քաղաքական ուժերը երկրորդական են, և որ կարևորը ժողովրդի կամքի կատարումն է, պրոլետարների դիկտատուրայի հաստատումը: Այսօր էլ Կոնգրեսի առաջնորդները հանդես բերելով բոշևիկյան դիրքորոշում՝ ասում են, թե քաղաքական ուժերը շատ երկրորդական բան են, և որ կարևորը՝ ժողովուրդը հասնի իր նպատակին: Ասում են՝ մոռանալով շեշտել, թե որն է ժողովրդի նպատակը:
Մի՞թե ժողովրդի նպատակն էր, որ Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս հայտարարի, թե պետք է բացահայտել մարտի 1-ի ոճրագործությունը:
Հիմա վարչախմբի հետ ՀԱԿ երկխոսությունը հրապարակայնացնելու համար Սերժ Սարգսյանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, իսկ համապատասխան մարմիններն էլ պետք է Կոնգրեսին մշտապես թույլատրեն հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում: Իհարկե, բոլորին էլ պարզ է, որ Ազատության հրապարակն արդեն բաց է ՀԱԿ-ի առաջ, բայց հիմա Կոնգրեսին պետք է, որ քաղաքապետարանից մերժումներ չստանան: Ու արդեն այդ մերժումն էլ է «հաղթահարված», քանի որ քաղաքապետարանը թույլատրել է հանրահավաքը Ազատության հրապարակում. հավանաբար՝ կողմերն էլ են զգացել, որ թատրոնն այլևս ձանձրալի է դառնում ու որոշել են հանրահավաքի մասնակիցներին այդ մասով, կներեք, էշի տեղ չդնել ու նրանց զրկել հրապարակը «գրավելու» «հաճույքից»։
ՀԱԿ առաջնորդներն ավելի քան հստակ հայտարարում են, թե մինչև իրենց նվազագույն պահանջները չկատարվեն, երկխոսություն չի լինի: Մյուս կողմից, վարչախումբն էլ նրանց պահանջները սկսել է կատարել: Այսպիսով՝ ապրիլի 28-ին Կոնգրեսի առաջնորդները կկարողանան ժողովրդին բացատրել, թե այս պահին, երբ վարչախումբը սկսել է կատարել պահանջները, ճիշտ չի լինի գնալ կտրուկ քայլերի, հատկապես որ դրանից կօգտվեն ադրբեջանցիները:
Նկատենք նաև, որ այսօր ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ Կոնգրեսին ձեռնտու չէ, որ հրապարակային երկխոսությունը շուտ սկսվի: Մինչև խորհրդարանի ընտրությունները դեռ բավական ժամանակ կա, և պետք է ժողովրդին տաք պահել: Եթե այսօր հրապարակայնացվի երկխոսությունը, ապա նույնիսկ Լևոնի ամենամոլեռանդ երկրպագուները կհասկանան, որ այստեղ ինչ–որ բան այն չէ: Այնպես որ, այս խաղը առավել միամիտների համար դեռ կշարունակվի:
Եվ որպեսզի խաղը ողբերգության չվերածվի մեր ժողովրդի ու երկրի համար, բոլոր այն ուժերը, ովքեր գիտակցում են այս խաղի վտանգավորությունը, պետք է ավելի ջանադրաբար զբաղվեն նոր ուժի ձևավորմամբ: Իսկ որ նոր քաղաքական ուժի անհրաժեշտությունն այսօր ունենք, ավելի քան պարզ է: Հայաստանին նոր միտք ու ավյուն է հարկավոր:
Շոուն շարունակվում է

Վարդան Մխիթարյան