Աշխարհ

31.10.2020 09:45


Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի

Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, տուժել է է 804 մարդ: Ինչպես գրում է ria.ru-ն, այս մասին հայտնում է արտակարգի իրավիճակների և բնական աղետների գործակալությունը:

«Զոհերի թիվն ավելացել է և հասել 24-ի, վիրավորներինը՝ 804-ի»,-ասվում է հաղորդագրությունում:

6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ուեցել ուրբաթ Թուրքիայի արևմուտքում: Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերիխիսար քաղաքի մոտակայքում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են մոտակա հունական կղզիներում:

Ըստ ԶԼՄ-ների՝ հունական Սամոս կղզում մահացել է 2 երեխա, ևս 20 մարդ վիրավորվել է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը