Քաղաքական

30.10.2020 18:41


Կանադական թիրախավորման սարքերն օգտագործվում են հայերի դեմ. The Globe and Mail-ը սկանդալային ապացույցներ է ներկայացրել (լուսանկար)

Կանադական թիրախավորման սարքերն օգտագործվում են հայերի դեմ. The Globe and Mail-ը սկանդալային ապացույցներ է ներկայացրել (լուսանկար)

Հայաստանի կառավարության տրամադրության տակ են հայտնվել թուրքական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքերի բեկորներ, որոնք համալրված են Կանադայում արտադրվող՝ ավիահարվածների թիրախավորման օպտիկական սարքավորումով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս փաստը հաստատել է The Globe and Mail-ը: Պարբերականը նշում է, որ այս հանգամանքը հաստատում է այն պնդումները, որ Ադրբեջանը ԼՂ հակամարտությունում օգտագործում է անօդաչու թռչող սարքեր, որոնք համալրված են կանադական ռազմական տեխնոլոգիաներով: Դրանք ի սկզբանե հաստատված են եղել Թուրքիա արտահանվելու համար, սակայն հետո տեղափոխվել են Ադրբեջան:

The Globe and Mail-ը լուսանկարիչ է ուղարկել Հայաստան՝ լուսանկարելու խփված անօդաչու թռչող սարքի բեկորները՝ սկանդալային փաստի մասին առաջին ձեռքից ապացույցներ ստանալու համար: Առաջատար հետազոտող Քելսի Գալահերն ասել է, որ լուսանկարում երևացող սարքավորումը, որին հիմա տիրապետում են հայերը, իրականում MX-15D նկարահանման և թիրախավորման սարք է՝ պատրաստված L3Harris Wescam-ից կողմից: Նրա խոսքով՝ հիմնաթիթեղի վրա սերիական կոդում «CMX-15D»-ը անհերքելի է դարձնում, որ դա կանադական արտադրության է:

«Նույն հիմնաթիթեղը բրենդավորված է նաև Baykar-ի `թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի արտադրողի կողմից»,-ասել է հետազոտողը:

Մասնագետների խոսքով՝ The Globe-ի լուսանկարները հիմնավոր ապացույցներ են առ այն, որ Թուրքիա արտահանման համար նախատեսված ռազմական տեխնիկան տեղափոխվել է Ադրբեջան: Հոդվածում նշվում է, որ Կանադան պարտավոր է ներքին օրենսդրությամբ և զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրով հայտնաբերել նման խախտումները, երբ ռազմական արտադրանքն օգտագործվում է նախատեսված հաճախորդներից բացի այլ օգտվողի կողմից և կանխել դա: Կանադան, ըստ պարբերականի, նաև պետք է դադարեցնի որոշ ապրանքատեսակների արտահանումը, որոնք օգտագործվում են խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը