Լրահոս

11.04.2009 15:26


Ֆրանսահայերը բողոքի ակցիա են իրականացնելու վրացական դեսպանատան առջև

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ապրիլի 14-ին պատրաստվում է բողաքի ակցիա իրականացնել Ֆրանսիայում, վրացական  դեսպանատան առջև։ Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը՝ ՖՀԿՀԽ-ն պահանջում է վրացական կառավարությունից՝ անհապաղ ազատել ջավախահայ քաղաքակն ակտիվիստ Վահագն Չախալյանին և հարգել Վրաստանում հայկական փաքրամասնության իրավունքները։ Հիշեցնենք, որ վրացական դատարանը ապրիլի 7-ին վճիռ է կայացրել, ըստ որի՝ Վահագն Չախալյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, իսկ նրա հայրը և եղբայրը նույն դատավճռով տուգանվել են մի քանի հազար դոլարով։

Այս խորագրի վերջին նյութերը