Աշխարհ

30.10.2020 18:00


Թուրքիայի արևմուտքում երկրաշարժի հետևանքով կան զգալի ավերածություններ (տեսանյութ)

Թուրքիայի արևմուտքում երկրաշարժի հետևանքով կան զգալի ավերածություններ (տեսանյութ)

Թուրքիայի արևմուտքում 6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիրի մարզի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում:

Թուրքական լրատվամիջոցների և ականատեսների հաղորդումների համաձայն՝ երկրաշարժը զգացվել է երկրի արևմտյան մարզերում և Ստամբուլում:

Իզմիրի քաղաքապետի գլխավոր քարտուղար Բուգրա Գյոկչեն հայտարարել է, որ երկրաշարժը Թուրքիայի արևմուտքում զգալի ավերածությունների է հանգեցրել, քաղաքում մի շարք տներ են փլվել: «Մենք տեղեկություններ ունենք, որ Բուջա, Բայրաքլի, Բորնովա շրջաններում մի քանի շենքեր ավերվել են»,-ասել է Գյոկչեն NTV հեռուստաալիքի եթերում:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ տեղեկություններ են ստացել Իզմիրի Բորնովա և Բայրաքլի շրջաններում 6 շինությունների ավերման մասին:

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 12, վիրավորվել 419 մարդ, 2 տասնյակից ավելի շենքեր են փլվել: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման գործակալությունը:

Այս խորագրի վերջին նյութերը