Իրանցի բարձրաստիճան գեներալը հայտարարել է, որ ԼՂ հակամարտող կողմերին թույլ չեն տա հատել Թեհրանի սահմանած «կարմիր գիծը»
Իրանի սահմանամերձ շրջանների և բնակիչների անվտանգությունը բանակի ցամաքային զորքերի համար «կարմիր գիծն է», ինչի մասին ասել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կիոմարս Հեյդարին, գրում է Tasnim News Agency-ն։
«Մենք չենք կարող հանդուրժել իրանական սահմանին բնակիչների անվտանգությանը որևէ սպառնալիք»,-ասել է նա՝ ընդգծելով, որ բանակը ոչ մի դեպքում որևէ մեկին թույլ չի տա հատել Իրանի Իսլամական Հանրապետության «կարմիր գիծը»։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների սրման պայմաններում իրանական տարածքները պաշտպանելու համար հյուսիս-արևմտյան սահմանային շրջաններում ցամաքային զորքեր են տեղակայվել։
Հեյդարին նաև հույս է հայտնել, որ «Երևանը և Բաքուն կհարգեն միջազգային իրավունքը, կպաշտպանեն միջազգային սահմանները և վեճերը կլուծեն բանակցությունների սեղանի շուրջ»։

Աղբյուրը՝ tert.am