Գերմանիան ԿԽՄԿ-ին կհատկացնի ավելի քան 2 մլն դոլար՝ Լեռնային Ղարաբաղին օգնելու համար
Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) 2 միլիոն եվրո (ավելի քան 2,3 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի Ադրբեջանի ագրեսիայից տուժած Լեռնային Ղարաբաղին՝ մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:
«Կարմիր խաչը, որը ներկայումս միակ մարդասիրական կազմակերպությունն է, որ մուտք ունի դեպի հակամարտությունից տուժած տարածաշրջան, խնդրել է միջազգային հանրությանը 9 միլիոն եվրո շտապ օգնություն հատկացնել: Գերմանիան կհատկացնի 2 միլիոն եվրո»,-ասել է Մաասը՝ հոկտեմբերի 29-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ:
Նախարարը շեշտել է, որ պայմանավորված եղանակային հանգամանքներով, առկա է նաև Լեռնային Ղարաբաղի՝ սննդամթերքի մատակարարման ռիսկի խնդիր:
Մաասը նաև կոչ է արել կողմերին դադարեցնել կրակը՝ առանց որևէ նախապայմանի՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում կգործադրի՝ հրադադար ապահովելու համար: «Կողմերը պետք է վերջապես հասկանան, որ կոնֆլիկտի ռազմական լուծումն անընդունելի է միջազգային հանրության կողմից»,-ավելացրել է նախարարը: