Քաղաքական

30.10.2020 10:49


Պատերազմը՝ պատերազմ, պարգևավճարը՝ պարգևավճար․ «Հրապարակ»

Պատերազմը՝ պատերազմ, պարգևավճարը՝ պարգևավճար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Համառ լուրեր են շրջում, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարներ, փոխնախարարներ, շարունակում են առաջվա նման պարգևավճարներ ստանալ։ Այս առումով անգամ պատերազմը չի փոխել իրավիճակը։

Մենք հարցում արեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, թե որքան աշխատավարձ և պարգևավճար է ստացել նախարար Զարուհի Բաթոյանը վերջին երկու ամսում։ Նախարարությունից մեզ պատասխանեցին․ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը սեպտեմբեր ամսին ստացել է 603 հազար 198 դրամ աշխատավարձ և 962 հազար 305 դրամ պարգևավճար (օգոստոս ամսվա համար):

Սեպտեմբերին ստացված ողջ գումարը՝ 1 մլն 500 հազար դրամ, նախարար Բաթոյանն ուղղել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հոկտեմբեր ամսին նախարարը ստացել է 459 հազար 577 դրամ աշխատավարձ և 896 հազար 800 դրամ պարգևատրում (սեպտեմբեր ամսվա համար)»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը