Լրահոս

30.10.2020 09:51


ԱԻՊԾ մեկ աշխատակից զոհվել է, ևս 5 աշխատակիցներ վիրավորվել. նրանք կպարգևատրվեն «Արիության» մեդալով

ԱԻՊԾ մեկ աշխատակից զոհվել է, ևս 5 աշխատակիցներ վիրավորվել. նրանք կպարգևատրվեն «Արիության» մեդալով

Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին, որի հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը զոհվել է, ևս 5 աշխատակիցներ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ: Այս մասին ասվում է ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի տարածած հայտարարությունում․

«Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին, որի հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը զոհվել է, ևս 5 աշխատակիցներ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ: Փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար նրանք կպարգևատրվեն «Արիության» մեդալով, իսկ Հ.Աթաջանյանը՝ հետմահու:

Զոհված փրկարար Հարություն Աթաջանյանի ընտանիքին և նրա բոլոր հարազատներին վշտակցում, համբերություն և ոգու կորով եմ մաղթում, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Այս խորագրի վերջին նյութերը