Աշխարհ

30.10.2020 09:39


Ֆրանսիայի Դիժոն քաղաքում թուրք ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման անդամները դուրս են եկել փողոցներ ու հայերի նկատմամբ բռնության կոչերով հանդես եկել (տեսանյութ)

Ֆրանսիայի Դիժոն քաղաքում թուրք ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման անդամները դուրս են եկել փողոցներ ու հայերի նկատմամբ բռնության կոչերով հանդես եկել (տեսանյութ)

Հոկտեմբերի 30-ին ֆրանսիական Դիժոն քաղաքում հայերի նկատմամբ բռնության սպառնալիքներով թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման անդամներ են փողոց դուրս եկել, տեղեկացնում ենք Հայ Դատի կենտրոնական խորհրդի ֆեյսբուքյան էջից:

«Վիենից և Դեսինից հետո այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Էրդողանի «Գորշ գայլերը», ինչպես միշտ՝ բռնության ու ատելությա կոչերով, փողոց են դուրս եկել՝ ծածանելով Թուրքիայի դրոշը, Օսմանյան կայսրության մարտական դրոշներն ու «Գորշ գայլեր»-ի տարբերանշաններ: Վախը չպետք է գերազանցի օրենքի գերակայությանը: Ակնկալում ենք ՆԳ նախարարի կոշտ պատասխանը»,-նշված է հաղորդագրությունում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը