Քաղաքական

30.10.2020 09:29


Ես հանդես եմ գալիս ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման օգտին, բայց դրան պետք է համաձայնվեն բոլոր կողմերը. Փաշինյան

Ես հանդես եմ գալիս ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման օգտին, բայց դրան պետք է համաձայնվեն բոլոր կողմերը. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահների տեղակայումը կարող է ամենաօպտիմալ լուծումը լինել, բրիտանական «The Daily Telegraph»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է ТАСС-ը:

Վարչապետն ասել է, որ ինքը հանդես է գալիս ԼՂ հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահների տեղակայման օգտին, բայց դրան պետք է կողմ լինեն բոլոր կողմերը:

«Եվրոպան պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ»,-ասել է վարչապետը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը