Քաղաքական

29.10.2020 22:24


Ժնևում հոկտեմբերի 30-ին կկայանա Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը

Ժնևում հոկտեմբերի 30-ին կկայանա Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը

Ժնևում հոկտեմբերի 30-ին կկայանա Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով-ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հոկտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,-ասաց Նաղդալյանը:

«Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է ու դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով: Հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»,-ասաց Նաղդալյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ հանդիպումը նախատեսված էր հոկտեմբերի 29-ին, սակայն կայանալու է հոկտեմբերի 30-ին, Աննա Նաղդալյանը նշեց, որ օրվա փոփոխությունը պայմանավորված է իրավիճակային և լոգիստիկ հանգամանքներով:

Այս խորագրի վերջին նյութերը