Աշխարհ

29.10.2020 21:46


Թել Ավիվում հայերն ակցիա են անցկացնում՝ բողոք արտահայտելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ (տեսանյութ)

Թել Ավիվում հայերն ակցիա են անցկացնում՝ բողոք արտահայտելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ (տեսանյութ)

Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում Թել Ավիվում՝ իրենց բողոքն արտահայտելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երուսաղեմի հայ դատի հանձնախմբի ղեկավար Հարութ Բաղումյանը հայտնում է, որ Իսրայելի հայերը հավաքվել են Թել Ավիվի կենտրոնում՝ իրենց ձայնը բարձրացնելու և բողոքն արտահայտելու ընդդեմ Իսրայելի կառավարության՝ Ադրբեջանի նման բռնատիրական երկրին զենք վաճառելու համար:

Նա նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Արցախի վրա՝ հիշեցնելով, որ Արցախի ժողովուրդը 30 տարի առաջ իրացրել է ինքնորոշման իր իրավունքը:

Այս խորագրի վերջին նյութերը