Լրահոս

29.10.2020 20:40


Սոցիալական ցանցերում առկա և ադրբեջանական հետք ունեցող էջերի միջոցով տարածված տեղեկատվությունը՝ հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի թիրախավորման վերաբերյալ կեղծ է. ՀՀ ԱԱԾ

Սոցիալական ցանցերում առկա և ադրբեջանական հետք ունեցող էջերի միջոցով տարածված տեղեկատվությունը՝ հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի թիրախավորման վերաբերյալ կեղծ է. ՀՀ ԱԱԾ

Սոցիալական ցանցերում առկա և ադրբեջանական հետք ունեցող կեղծ էջերի միջոցով այսօր տարածվել է տեղեկատվություն, հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր թիրախավորման վերաբերյալ, որտեղ նաև հարակից համայնքների բնակիչներին կոչ է արվել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում տուրք չտալ նմանօրինակ ապատեղեկատվություններին, խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Այս խորագրի վերջին նյութերը