Աշխարհի ամենահարուստ մարդը գրեթե յոթ միլիարդ դոլար է կորցրել մեկ օրում
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, հոկտեմբերի 28-ին կորցրել Է 6,8 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր առմամբ աշխարհի միլիարդատերերի թոփ-10-ի կարողությունը մեկ օրում 37,36 մլրդ դոլարով ընկել Է աշխարհի ֆոնդային սակարանների փլուզման հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Bloomberg Billionaires Index (BBI)-ի տվյալները, որը հաշվարկվել Է «Բլումբերգ» գործակալության կողմից:
Նաև մեծ կորուստներ են կրել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և Tesla ու SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը՝5,75 միլիարդ դոլար և 4,25 միլիարդ դոլար՝ համապատասխանաբար: Ցուկերբերգը և Մասքը չորրորդ ու հինգերորդ հորիզոնականներն են զբաղեցնում BBI-ի միլիարդատերերի վարկանիշում: Երկրորդ հորիզոնականում գտնվում Է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որն այնքան Էլ չի տուժել. մեկ օրում նրա կարողությունն ընկել Է «ընդամենը» 2,3 միլիարդ դոլարով:
Միևնույն ժամանակ, ինչպես գրում Է Forbes հանդեսը, վկայակոչելով իր Forbes Real-Time հաշվորդին, աշխարհի տասը ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունը մեկ օրում ընկել Է 34 միլիարդ դոլարով:
Հրատարակության գնահատումներով՝ Ցուկերբերգը դուրս Է մնացել ավելի քան 100 մլրդ դոլար կարողությամբ մարդկանց ցուցակից, իսկ ներդրող Ուորեն Բաֆեթը յոթերորդ դիրք Է տեղաշարժվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ զիջելով հնդիկ գործարար Մուքեշ Ամբանիին: Համաշխարհային միլիարդատերերի առաջին տասնյակը բաղկացած Է առավելապես ամերիկացիներից, միայն երկու դիրքերն են զբաղեցնում այլ երկրներից ունևոր քաղաքացիներ՝ Reliance Industries-ի սեփականատեր Մուկեշ Ամբանին՝ Հնդկաստանից և Louis Vuitton Moսt Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն՝ Ֆրանսիայից:
Այսպիսով՝ միլիարդատերերի կարողության անկումը բացատրելի Է հոկտեմբերի 26-ին ամերիկյան ֆոնդային շուկաներում սպառավաճառքներով: Dow Jones ինդեքսն ընկել Է 2,3 տոկոսով, ինչն ամենաուժեղ անկումն Է դարձել սեպտեմբերի 3-ից ի վեր մեկ առևտրաշրջանի ընթացքում: S&P 500 ինդեքսը կորցրել Է 1,9 տոկոս՝ ցուցաբերելով ամենաբարձր անկումն ամսվա ընթացքում, Nasdaq ինդեքսը նվազել Է 1,6 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Աշխարհի ամենահարուստ մարդը գրեթե յոթ միլիարդ դոլար է կորցրել մեկ օրում
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, հոկտեմբերի 28-ին կորցրել Է 6,8 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր առմամբ աշխարհի միլիարդատերերի թոփ-10-ի կարողությունը մեկ օրում 37,36 մլրդ դոլարով ընկել Է աշխարհի ֆոնդային սակարանների փլուզման հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Bloomberg Billionaires Index (BBI)-ի տվյալները, որը հաշվարկվել Է «Բլումբերգ» գործակալության կողմից:
Նաև մեծ կորուստներ են կրել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և Tesla ու SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը՝ 5,75 միլիարդ դոլար և 4,25 միլիարդ դոլար՝ համապատասխանաբար: Ցուկերբերգը և Մասքը չորրորդ ու հինգերորդ հորիզոնականներն են զբաղեցնում BBI-ի միլիարդատերերի վարկանիշում: Երկրորդ հորիզոնականում գտնվում Է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որն այնքան Էլ չի տուժել. մեկ օրում նրա կարողությունն ընկել Է «ընդամենը» 2,3 միլիարդ դոլարով: