Հիմա արդեն անցան այն ժամանակները, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը բազմաչարչար հայ ժողովրդին ներկայացվում էր որպես առաջադեմ բարեփոխիչ, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը որպես հայ տնտեսագիտական մտքի տիտան, իսկ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ պետական ֆինանսների կառավարման ռահվիրա։ 2008-ի նախագահական «ընտրություններից» հետո ձևավորված կառավարության տնտեսական բլոկի «նոր» դեմքերը հենց այս «վունդերկինդներն» էին, ովքեր անցած երկու տարիների ընթացքում ցույց տվեցին, որ գրեթե ոչնչի ունակ չեն բացի նյուվասյուկիստական հեքիաթներ պատմելուց, փոքր ու միջին բիզնեսի կաշին քերթելուց և դրսից վարկ մուրալուց։ Մի խոսքով՝ նրանց շուրջ ստեղծված քարոզչական պղպջակները շատ արագ պայթեցին։ «Տակը» մնաց տնտեսական հետընթացն ու բիզնես միջավայրի վատացումը։
Ասվածի վառ ապացույցը 2009-ին պաշտոնական վիճակագրության արձանագրած ՀՆԱ 14,4 տոկոս անկումն է։ Իսկ այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում արձանագրված 2,8 տոկոս աճն իրականում անվանական է, քանի որ առկա է մի քանի անգամ ավելի բարձր տոկոսի ինֆլյացիա։
Կառավարության տնտեսական քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ՀՀ արտաքին պարտքը 2011-ի ավարտին նախատեսվում է հասցնել 4,3 միլիարդ դոլարի, որն ավելի քան 1 միլիարդով շատ է, քան հաջորդ տարվա բյուջետային ծախսերն ամբողջությամբ։ Եվ սա կոչվում է ճգնաժամ հաղթահարել կամ երկրորդ սերնդի բարեփոխումնե՞ր անել։ Իհարկե՝ ոչ։ Սա, մեղմ ասած, կոչվում է ապաշնորհ կառավարում և ճչացող դիլետանտիզմ։
Ցանկացած մեկին որ փողոցից բերեին կառավարություն ու նստեցնեին վարչապետի աթոռին և ասեին, թե քո գործը վարկ «կպցնելն» ու բիզնեսի վրա հարձակվելն է, ապա նույն արդյունքը կունենայինք կամ միգուցե ավելի լավը ինչը որ արձանագրվում է սրանց պարագայում։ Այդ դեպքում որտե՞ղ է երևում Տ. Սարգսյանի կամ Տ. Սարգսյան - 2՝ Երիցյանի արհեստավարժությունը։
Հաջորդ տարվա բյուջեն քննարկելիս ֆինանսների նախարարը հայտարարում է, թե այս տարվա բյուջեն կատարել ենք, հաջորդ տարվանն էլ կկատարենք։ Տպավորությունն այնպիսին է, որ բյուջե կատարելը դարձել է ինքնանպատակ։ Այնինչ առաջնային պետք է լինի տնտեսության զարգացման հարցը, որից հետո բյուջեն կատարելը կդառնա ածանցյալ։
Այն որ այս տարի բյուջեի մուտքերը կապահովվեն դեռ չի նշանակում, որ հաջորդ տարի էլ նույնն է լինելու՝ դա մեկ։ Երկրորդը՝ հաշվի առնելով տնտեսության մեջ արձանագրվող բացասական երևույթները՝ խիստ կասկածելի է դառնում 2011-ին բյուջետային մուտքերի ապահովման գործընթացը։ Բանն այն է, որ առկա է կապիտալի արտահոսք, ներդրումներ չեն արվում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ներդրողների կողմից։ Իսկ առանց ներդրումների և բիզնեսի զարգացման հնարավոր չէ հարկեր հավաքել։ Երրորդ՝ բյուջետային մուտքերի պլան դնելը հիշեցնում է համայնավարների քաղաքականությունը, ինչը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։
Ամփոփելով վարվող տնտեսական քաղաքականությանը տրվող գնահատականը՝ կարող ենք արձանագրել, որ իշխանության կողմից որդեգրվել է իր գործիքների միջոցով`
1. բիզնեսին քամելու,
2. դրսից վարկ բերելով ֆինանսական ճեղքերը փակելու,
3. կոռուպցիան գերկենտրոնացնելու քաղաքականություն։
Այս վերջին կետն ապահովում է տխրահռչակ Իշխան Զաքարյանը, ում աշխատակիցներն, ըստ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի, պետական հիմնարկներում ստուգումներ են անում և երբ թերություններ են հայտնաբերում՝ առաջարկում են կաշառք տալ իրենց, որպեսզի ամեն ինչ ծածկադմփոցով ավարտվի։ Ահա և իշխանությունների «երկրորդ սերնդի» բարեփոխումների ողջ «հմայքը»։
«Երկրորդ սերնդի» բարեփոխիչների իրական դեմքը

Կարեն Հակոբջանյան