Աշխարհ

29.10.2020 16:07


Մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին և ցանկանում, որ վերսկսվեն խաղաղության հասնելուն ուղղված բանակցությունները ․ Ուրուգվայի նախկին նախագահները հայտարարություն են տարածել

Մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին և ցանկանում, որ վերսկսվեն խաղաղության հասնելուն ուղղված բանակցությունները ․ Ուրուգվայի նախկին նախագահները հայտարարություն են տարածել

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ՝ Ուրուգվայի նախկին նախագահները համատեղ հայտարարություն են տարածել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Հարավային Կովկասում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների առնչությամբ մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին և արտահայտում մեր ցանկությունը՝ որպեսզի վերսկսվեն անհապաղ հրադադարի, խաղաղության, ինչպես նաև այս հակամարտության վերջնական լուծմանը հասնելուն ուղղված բանակցությունները»։

Ուրուգվայի Արևելյան Հանրպետության նախագահներ․

Խուլիո Մարիա Սանգինետտի 1985-1990 և 1995-2000 թթ

Լուիս Ալբերտո Լակաժե Էռերա 1990-1995 թթ

Տաբարե Վասկես 2005-2010, 2015-2020թթ

Խոսե Մուխիկա 2010-1015թթ

Այս խորագրի վերջին նյութերը