Քաղաքական

29.10.2020 12:01


Օդային տագնապ է նաև Ասկերանում, Մարտունիում և Մարտակերտում (լուսանկար)

Օդային տագնապ է նաև Ասկերանում, Մարտունիում և Մարտակերտում (լուսանկար)

Մեկ ժամից ավել տևած օդային տագնապի ընթացքում ադրբեջանական ուժերը Սմերչի հրթիռներով հարվածել են Ստեփանակերտին։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

Մայրաքաղաքում այս պահին ևս միացավ տագնապի ազդանշանը։

Օդային տագնապ է նաև Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում։

ԱՀ ՊՆ էլ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:
Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը