Ինչո՞ւ կորոնավիրուսից մահացած մարդկանց տարիքը չի հրապարակվել. Նիկողոսյանի մեկնաբանությունը
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի համավարակի ընթացքում առաջին անգամ չի հրապարակել վարակի զոհ դարձածների տարիքը։ Նախարարի մամուլի քարտուղար Ալինա ՆիկողոսյանըSputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առաջիկայում, ամենայն հավանականությամբ, մահացածների մասին տեղեկություններ չեն հրապարակվի։
«Այս պահին նպատակահարմար չէ, որ մահացածների տարիքները հրապարակվեն։ Եվ հնարավոր է` առաջիկայում ևս չհրապարակվեն»,-ասաց նա։
Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 29–ը մահացել են։ Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 352 է։
Նշենք, որ հոկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 85034 դեպք, 53257-ն արդեն առողջացել են, 1272-ը` մահացել: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 28548 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 392660 թեստավորում:
Ինչո՞ւ կորոնավիրուսից մահացած մարդկանց տարիքը չի հրապարակվել. Նիկողոսյանի մեկնաբանությունը
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի համավարակի ընթացքում առաջին անգամ չի հրապարակել վարակի զոհ դարձածների տարիքը։ Նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առաջիկայում, ամենայն հավանականությամբ, մահացածների մասին տեղեկություններ չեն հրապարակվի։