Քաղաքական

29.10.2020 09:35


ԵՄ-ն անընդունելի է համարում ԼՂ-ում հրադադարի մասին համաձայնությունների խախտումը

ԵՄ-ն անընդունելի է համարում ԼՂ-ում հրադադարի մասին համաձայնությունների խախտումը

ԵՄ-ն անընդունելի է համարում, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի մասին երեք համաձայնություններից հետո Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների շարունակումը, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին հաղորդումները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է հրապարակվել ԵՄ-ի պաշտոնական կայքում։

«ԵՄ-ն հակամարտող կողմերին հիշեցնում է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորության մասին՝ միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան։ Եվրոպական Միությունը կողմերին կոչ է անում անհապաղ սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առարկայական բանակցությունները, ինչպես վերջին անգամ համաձայնեցվել է Վաշինգտոնում հոկտեմբերի 25-ին»,-ասված է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը