Լրահոս

29.10.2020 07:07


Գուրգեն Եղիազարյանի հետ վերջին հրաժեշտը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին

Գուրգեն Եղիազարյանի հետ վերջին հրաժեշտը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Նրա մոտ հաստատվել էր Covid-19:

Գուրգեն Եղիազարյանի հետ վերջին հրաժեշտը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ժամը 15:00-18:00-ին, Թումանյան 33, բնակարան 10 հասցեում:

«7օր»-ի ամբողջ խմբագրակազմը ցավակցում է Գուրգեն Եղիազարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Նշենք, որ Գուրգեն Եղիազարյանը 1976 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ ազգային անվտանգության համակարգում, հետախուզական բաժնի պետ, 7-րդ բաժնի կառավարման ղեկավար։ Ազգային անվտանգության նախարարի տեղակալ։

1999-2003 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նաև եղել է պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերին մշտական հանձնաժողովների անդամ։

Այս խորագրի վերջին նյութերը