Կարծիք

28.10.2020 22:11


Լայվից հետո և Ժնևից առաջ

Լայվից հետո և Ժնևից առաջ
Ժնևից առաջ պաշտոնական Բաքուն հստակ հայտնել է իր պահանջները` դուրս բերել հայկական զորքերը, Ալիևի ձևակերպմամբ, Լաչինից, Քելբաջարից ու Աղդամից (ըստ Ալիևի` Ջեբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը և Կուբաթլուն իրենք արդեն վերցրել են` դրանով իսկ թեթևացնելով բանակցային գործընթացը)։
Բացի այդ` Ալիևը նաև նշել է, որ նախկին ԼՂԻՄ տարածքը նույնպես պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Փոխզիջումն, ըստ նրա, այն է, որ կկազմակերպեն հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակեցում Շուշիում և Ստեփանակերտում։
Ուշագրավ է, որ պաշտոնական Երևանն իր կարմիր գծերը չի նշում ժնևյան հանդիպումից առաջ և հստակ չի բարձրաձայնում, որ Արցախը որևէ պարագայում չի լինելու Ադրբեջանի կազմում, որ մեր խնդիրն Արցախի անկախության միջազգային ճանաչումն է։
Մեզ լայվի միջոցով Ժնևից առաջ ասվել է, որ կապիտուլյացիայի այլընտրանքը ցավոտ փոխզիջումներն են։ Թե ինչքան ցավոտ, չի ասվել։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը