Կարծիք

28.10.2020 21:45


Այն, ինչ կատարվում է Հայաստանում նույնիսկ պատերազմական վիճակում, ուղղակի անտանելի է

Այն, ինչ կատարվում է Հայաստանում նույնիսկ պատերազմական վիճակում, ուղղակի անտանելի է
ՉԵՆՔ ՓՈԽՎԵԼ
Այն, ինչ կատարվում է Հայաստանում նույնիսկ պատերազմական վիճակում, ուղղակի անտանելի է։ Հայհոյանքներ, լուտանքներ տարբեր գործիչների հասցեին, հիացմունք ու հրճվանք իրենց կողմից անընդունելի գործիչների մահով։
Ցավոք, միշտ ենք այսպիսին եղել․
ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ
(հատված)
Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։
Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի՛ առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։
Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։
Հովհաննես Թումանյան
1910թ․
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը