Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից, Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է, իսկ Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է․ Արցախի ԱԻՊԾ
Արդեն 2-րդ անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնվում են Արցախի փրկարարները, ովքեր պատերազմական այս օրերին թիկունքում հումանիտար առաքելություն են իրականացնում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն։
«Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից, իսկ Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է:
Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է: Վերջիններս դեռ կմնան բժիշկների հսկողության տակ:
Նշենք, որ այսօր հետկեսօրին Շուշիի հրթիռակոծության ժամանակ մասնագիտական պարտականությունը կատարելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել ԱԻՊԾ Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարար»,-ասված է ԱԻՊԾ հայտարարության մեջ։