Լրահոս

28.10.2020 18:14


Կորոնավիրուսից մահացել է նախկին պատգամավոր Վարդան Զուռնաչյանը

Կորոնավիրուսից մահացել է նախկին պատգամավոր Վարդան Զուռնաչյանը

Նախկին պատգամավոր, փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վարդան Զուռնաչյանը COVID-19-ի հետևանքով մահացել է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:

«Հաստատում եմ լուրը, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է Վարդան Զուռնաչյանը: Այլ տեղեկություններ չեմ կարող հայտնել»,-նշեց Հակոբյանը:

Զուռնաչյանը ծնվել է 1958 թվականի հուլիսի 23-ին: Վերջինս նաև եղել է ՀՀ Գերագույն խորհրդի (ներկայում ՀՀ Ազգային ժողով) 1-ին գումարման պատգամավոր, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ:

Այս խորագրի վերջին նյութերը