Քաղաքական

28.10.2020 16:11


Վտանգված է մեր պետությունն ու պետականությունը․ այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն․ Վիտալի Բալասանյան

Վտանգված է մեր պետությունն ու պետականությունը․ այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն․ Վիտալի Բալասանյան

Հայրենակիցներ,

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։

Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։

Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն։

ԱՀ հերոս, գեներալ

Վիտալի Բալասանյան

Այս խորագրի վերջին նյութերը