Հակառակորդը ավիահարվածներ է հասցնում Ստեփանակերտին. թիրախավորվել է ծննդատունը
Ադրբեջանական զինված ուժերը կրկին թիրախավորել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քաղաքում միացել է օդային տագնապի ազդանշանը: Եղել է մոտ 6-7 հարված:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնեցին, որ հակառակորդն ավիահարվածներ է հասցնում Արցախի մայրաքաղաքին:
Արցախի տեղեկատվական շտաբից հաղորդում են, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
***
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանները, ինչպես նաև Ստեփանակերտի ծննդատունը, ինչի հետևանքով կան մեծ թվով տուժածներ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանները, ինչը հանգեցրել է մեծ թվով տուժածների և ավերածությունների: Կենտրոնական ծննդատունը դարձել է թիրախներից մեկը, դրան մեծ ավերածություններ են հասցվել: Մանրամասները պարզվում են»,-գրել է Բեգլարյանը: