Ղարաբաղում մարտերի շարունակականությունն անհանգստություն է առաջացնում․ Պեսկով
Մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են՝ չնայած հրադադարի մասին ավելի վաղ ընդունված որոշումներին, և դա ափսոսանք և անհանգստություն է առաջացնում, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն հրադադար չկա:
«Համենայն դեպս, մարտերը շարունակվում են, և սա ափսոսանքի և մտահոգության տեղիք է տալիս»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Թուրքիայի մասնակցության թեման չի քննարկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա օրակարգում ընդգրկված չի եղել»,-լրագրողներին ասել է Պեսկովը:

Աղբյուրը՝ aysor.am