Լրահոս

28.10.2020 11:04


26 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2241 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

26 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2241 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2241 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 82 651-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1595-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 694 է, ընդհանուր առողջացածներինը՝ 52 508, փաստացի բուժվողներինը՝ 28 548: Մեկ օրում արվել է 4695 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 387633 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը