Քաղաքական

27.10.2020 19:26


ՊՆ-ն հերքում է Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

ՊՆ-ն հերքում է Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական ոկղմի հայտարարությունը, թե իբր Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք: Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»:

Այս խորագրի վերջին նյութերը