Վազգեն Մանուկյանը ճիշտ է. ես հաստատում եմ. Մերուժան Տեր-Գուլանյան
Գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը կիսում է ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ արված հայտարարությունը. «Այո՛, պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա, կարծում եմ դա ճիշտ է: Հետո ազգովի մտածենք՝ ինչ ենք անելու: Վերջին հաշվով ուղիները շատ են, ճանապարհը՝ մեկը. մեր խնդիրը պետք է դառնա հայրենիքի փրկությունը»:
Անդրադառնալով Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպմանը՝ Տեր-Գուլանյանը նշել է. «Վերջապես բախտ ունեցանք մեր նախկին նախագահներին միասին տեսնելու: Ես, որ շատ ուրախացա»:
Դիտարկմանը՝ պետք է կոմիտե ստեղծե՞լ, թե՞ նախկին նախագահները պետք է երկրի ղեկավարումն իրենց ձեռքն առնեն, գրող-հրապարակախոսը նշել է. «Ի վերջո գոյություն ունի անցումային իշխանություն, որը նորություն չէ: Գոյություն ունի ճգնաժամային իշխանություն, որը երկիրը ծանր վիճակից հանում է, հետո նշանակում նոր ղեկավարություն»:
Նշենք՝ ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։
Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։
Ի՞նչ է պետք անել։
1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։
2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։
Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»:

Աղբյուրը՝ hayeli.am