Աշխարհ

27.10.2020 18:11


Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել զգուշություն պահպանել մի շարք մուսուլմանական երկրներում

Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել զգուշություն պահպանել մի շարք մուսուլմանական երկրներում

Ֆրանսիան մուսուլմանական մեծամասնութամբ մի քանի երկրներում բնակվող կամ ճանապարհորդող իր քաղաքացիներին կոչ է արել ընդունել անվտանգության լրացուցիչ միջոցառումներ՝ կապված Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարի պատճառով մուսուլմանների վրդովմունքի հետ, փոխանցում է Reuters-ը։

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը անվտանգության հանձնարարական է թողարկել Ինդոնեզիայում, Բանգլադեշում, Իրաքում և Մավրիտանիայում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիների համար՝ նրանց խորհուրդ տալով զգուշություն դրսևորել։ Նրանք պետք է հեռու մնան ծաղրանկարների պատճառով ցանկացած ցույցից և խուսափեն հրապարակային հավաքներից։ «Հանձնարարվում է դրսևորել առավելագույն զգոնություն, հատկապես ճանապարհորդությունների ժամանակ և այն վայրերում, որտեղ հաճախ են այցելում զբոսաշրջիիկները կամ վտարանդիների միությունները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատունը թողարկել է համանման հանձնարարական։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, որը Ֆրանսիայի կառավարության ամենամոլի քննադատներից է, ելույթ էր ունեցել ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերով։

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ջերալդ Դարմանինը նշել էր, որ Թուրքիան ու Պակիստանը չպետք է միջամտեն Ֆրանսիայի ներքին գործերին։

Փարիզը հետ էր կանչել Անկարայում իր դեսպանին, իսկ Պակիստանի խորհրդարանը երկուշաբթի բանաձև էր ընդունել, որը կառավարությանը կոչ էր անում իրենց դեսպանին Փարիզից հետ կանչել։

Մարգարեի նկարներն առաջին անգամ հրապարակվել էին շատ տարիներ առաջ ֆրանսիական երգիծական ամսագրում, որի խմբագրությունը 2015 թվականին ենթարկվել էր հարձակման, ինչի հետևանքով սպանվել էր 12 մարդ

Այն բանից հետո, երբ այս տարվա հոկտեմբերին արմատական իսլամիստը գլխատել էր ֆրանսիացի ուսուցչին, Ֆրանսիայում սկսել էին ծաղրանկարը ցուցադրել ի նշան համերաշխության, ինչը հարուցել էր մի քանի մուսուլմանների զայրույթը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երը երկուշաբթի հանդիպել էր Ֆրանսիայի մուսուլման համայնքի ներկայացուցիչների հետ, խոստացել էր պայքարել «իսլամիստական անջատողականության» դեմ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը