Սիրիացի ձերբակալված գրոհայինները պատմել են Ղարաբաղյան պատերազմին մասնակցելու և մեծ կորուստների մասին (տեսանյութ)
Սիրիացի ձերբակալված գրոհայինները պատմել են Ղարաբաղյան պատերազմին մասնակցության մասին:
Սիրիական զինված ուժերի զինծառայողները բերման են ենթարկել թուրքամետ գրոհայինների, որոնք հարցաքննության ժամանակ շատ հետաքրքիր բաներ են պատմել:
Այս մասին ռեպորտաժ է պատրաստել արաբական «Ալ-Հադաս» հեռուստաալիքը (ԱՄԷ):
Ձերբակալված Ամին Իմադ Էլ-Սաիդը բացատրել է, որ ինքը «Սուլթան Մուրադ» խմբի անդամ է, մինչ այդ նա ՍԱԲ-ի անդամ էր, թուրք հրահանգիչների ղեկավարությամբ վերապատրաստվել էր Աֆրինում, ամսական ստանում էր 350 թուրքական լիրա (մոտ 50 դոլար) աշխատավարձ, պատմել է իր հրամանատար Աբդելի Ռահիմ Ռահմանի Թուրքմանի մասին:
Լեռնային Ղարաբաղի պատերազմին «Սուլթան Մուրադի» զինյալների մասնակցության մասին հարցին նա պատասխանել է, որ զինյալները հավաքագրվում են տարբեր խմբերում:
Նրանցից հազարավորները տեղակայվում են Ադրբեջանում: Գործուղումը 3 ամսով է՝ 2000 դոլար աշխատավարձով, Լիբիայում՝ 1500 դոլար, իսկ գործուղման տևողությունը՝ 6 ամիս:
Էս-Սաիդը պատմել է հայկական զորքերի հետ մարտերում խմբերի մեծ կորուստների մասին:

Աղբյուրը՝ aysor.am