Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում ահաբեկչական սպառնալիքի մասին
Բելառուսը սկսում է բախվել ահաբեկչական սպառնալիքների, ինչի մասին Համաբելառուսական ժողովրդական ժողովի նախապատրաստման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է RT-ն։
Նրա խոսքով՝ ցուցարարները «արդեն դուրս են եկել երկաթուղի և սկսում են խափանել կառույցի աշխատանքը, ինչը «կարող է լուրջ վթարների, աղետների և բազմաթիվ մարդկանց մահվան հանգեցնել»։
«Դրանք կազմակերպված հանցավոր խմբերի գործողություններն են՝ ահաբեկչության հատկանիշներով։ Մենք սկսում ենք բախվել ահաբեկչական սպառնալիքների»,-ասել է Լուկաշենկոն։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ։
«Անհանգիստ իրավիճակը շարունակում է պահպանվել Միութենական պետության արևմտյան սահմաններին, որտեղ ՆԱՏՕ-ն շարունակում է ամրապնդել իր ներկայությունը: Տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում, ինչպես նաև նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպքում՝ նախևառաջ միջազգային ահաբեկչության կողմից, ՌԴ Պաշտպանության նախարարությունը Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը դիտարկում է իր առաջնային խնդիրների շարքում»,-ասել էր նախարարը:

Աղբյուրը՝ tert.am