Նիդեռլանդները «տեղյակ» է ԼՂ հակամարտությանը Թուրքիայի միջամտության և վարձկաններին Ադրբեջան ուղարկելու մասին
Նիդեռլանդների կենտրոնական կառավարությունը երկրի խորհրդարանին ուղղված զեկույց-նամակում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանը, Թուրքիայի ներգրավածությանն ու Սիրիայից վարձկաններին հակամարտության գոտի տեղափոխմանը:
Կառավարության կայքում հրապարակված զեկույցում նշվում է, որ Նիդեռլանդները շատ հավանական է համարում, որ Թուրքիան ռազմական մասնակցություն ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մեջ:
«Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտությունում Թուրքիան իսկապես մասնակցում է ադրբեջանական կողմում Սիրիայից զինյալների տեղակայմանը»,-ասված է փաստաթղթում:

Աղբյուրը`tert.am