Համացանցում hայերեն խոսող «ադրբեջանցին» իրականում ՀՀ քաղաքացի է և որևէ ռազմական գործողության չի մասնակցել. ՔԿ
Քննչական կոմիտեի կողմից ստացված տվյալների համաձայն՝ համացանցում տարածված տեսանյութում իբրև թե հայերեն վարժ տիրապետող «ադրբեջանցին» իրականում Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և որևէ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 27-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
«Միգուցե դա սխալ ներկայացման արդյունք է։ Կան բազմաթիվ փաստական տվյալներ, որոնք հիմնավորում են, որ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և չունի ռազմագերու կարգավիճակ։ Դա ապատեղեկատվություն է»,-ասաց Վարդանյանը։
Համացանցում hայերեն խոսող «ադրբեջանցին» իրականում ՀՀ քաղաքացի է և որևէ ռազմական գործողության չի մասնակցել. ՔԿ
Քննչական կոմիտեի կողմից ստացված տվյալների համաձայն՝ համացանցում տարածված տեսանյութում իբրև թե հայերեն վարժ տիրապետող «ադրբեջանցին» իրականում Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և որևէ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 27-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։