Ժամանակն է, որ իշխանությունը հասարակության ու քաղաքական ուժերի հետ բաց խոսի. Բենիամին Մաթևոսյան
Ես միանգամայն համաձայն եմ Վազգեն Մանուկյանի կոչին:Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը կոչով է հանդես եկել, որում նշում է. «Կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։ Իսկ բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին»:
Բենիամին Մաթևոսյանն ընդգծում է, որ առաջարկվող գործողությունների իրականացումը ժամանակի հրամայականն է.
«Եթե մենք վերհիշենք 90-ականների պատերազմը, այսպես ասած՝ օրհասական պահին, երբ ստեղծվեց Պետական պաշտպանության կոմիտեն, որը կոորդինացնում էր Արցախի հանրապետության ամբողջ ռեսուրսները և ուղղում դեպի պատերազմ: Այն ակտիվ կապի մեջ էր ՀՀ իշխանությունների հետ, տարբեր անձանց, տարբեր ուժերը մեկտեղելով մենք կարողացանք ապահովել մեր հաղթնակը, այսինքն թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա նմանատիպ գործողություններ իրականացնելը ժամանակի հրամայականն է, պետք է ուժերը զորաշարժել»:
Քաղաքագետը նշում է, որ այն, ինչ առաջարկում է Վազգեն Մանուկյանը, ստեղծված իրավիճակում տարբերակներից մեկն է, որը պետք է քննարկել. «Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ իշխանությունը հասարակության, հասարակական ու քաղաքական ուժերի հետ բաց նստի խոսի և ինչ-որ եզրահանգման գանք, որովհետև ակնհայտ է, որ թշնամին արդեն հասել է Հայաստանի սահմանին: Այս իրավիճակում է պետք փոփոխություններ իրականացնել, իսկ թե դրանք ինչ տեղ կտանեն, զուտ քաղաքական կոնստրուկտիվ տեսանկյունից՝ ես չգիտեմ: Վազգեն Մանուկյանի առաջարկածն ուղղակի տարբերակներից մեկն է, ամեն դեպքում ես կարծում եմ պետք է քննարկվի սա»:
Ժամանակն է, որ իշխանությունը հասարակության ու քաղաքական ուժերի հետ բաց խոսի. Բենիամին Մաթևոսյան
Ես միանգամայն համաձայն եմ Վազգեն Մանուկյանի կոչին: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: