Քաղաքական

27.10.2020 15:13


Վազգեն Մանուկյանի առաջարկը հանրային պահանջ ունի. Խոսրով Հարությունյան

Վազգեն Մանուկյանի առաջարկը հանրային պահանջ ունի. Խոսրով Հարությունյան

«Պաշտպանում եմ Վազգեն Մանուկյանի առաջարկը, մանավանդ որ այն ունի հանրային պահանջ»։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Վազգեն Մանուկյանի կոչին:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Վազգեն Մանուկյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր.

«Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։ Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։ Ի՞նչ է պետք անել։

1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։

Այս խորագրի վերջին նյութերը