Սերժանտը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորների․ պետական բարձր պարգևների են ներկայացվել մի շարք զինծառայողներ
Հրետանու կրակով մեծաթիվ թշնամական կենդանի ուժ և զրահատեխնիկա ոչնչացնելու համար պետական բարձր պարգևների են ներկայացվել փոխգնդապետ Արման Աշոտի Հակոբյանը («Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան), կապիտան Գեորգի Արտավազդի Արշակյանը («Մարտական ծառայություն» մեդալ), կապիտան Հունան Հովհաննեսի Հակոբյանը («Արիության համար» մեդալ), կապիտան Գևորգ Արմենի Գասպարյանը («Արիության համար» մեդալ), մայոր Էդգար Ներսեսի Կանդայանը («Արիության համար» մեդալ), ավագ լեյտենանտ Նայիրի Մհերի Մկրտչյանը («Մարտական ծառայություն» մեդալ), մայոր Աշոտ Ռուբենի Մուսայելյանը, լեյտենանտ Թելման Գերասիմի Մխիթարյանը, մայոր Անդրանիկ Լևոնի Պիլիպոսյանը, մայոր Սեդրակ Աշոտի Մադաթյանը, կապիտան Վահե Գագիկի Գյուլզատյանը, ավագ լեյտենանտ Աղվան Գառնիկի Մովսիսյանը («Արիության համար» մեդալներ), փոխգնդապետ Մհեր Արմոյի Շամիրյանը («Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան), փոխգնդապետ Մհեր Ռոմիկի Ղուկասյանը («Արիության համար» մեդալ): Այս մասին հայտնում են ՊԲ-ից։
Շարքային Կարեն Արսենի Առաքելյանը «Մարտական ծառայություն» մեդալի կարժանանա թշնամական 2 ԱԹՍ ոչնչացնելու համար: Սերժանտ Գոռ Տիգրանի Սահակյանը «Արիության համար» մեդալ կստանա հակառակորդի 1 տանկ խոցելու համար:
Շարքային Գևորգ Մերուժանի Օհանյանը «Մարտական ծառայություն» մեդալի է ներկայացվել հակառակորդի 1 Ուրալ՝ իր անձնակազմով հօդս ցնդեցնելու համար: Նույն տիպի պետական պարգևների են ներկայացվել կապիտան Մխիթար Արթուրի Օհանյանը՝ հակառակորդի շարասյուն ոչնչացնելու, կապիտան Արման Ռաֆիկի Ավետիսյանը՝ թշնամու 2 Կամազ խոցելու և կրտսեր սերժանտ Արման Արթուրի Քոչարյանը՝ նույնպես թշնամական ուժերի շարասյուն ոչնչացնելու համար:
Բուժծառայության լեյտենանտ Դավիթ Սամվելի Չիթչյանը հակառակորդի կրակի տակից սուրս է բերել մեր վիրավոր զինծառայողներին, տեղափոխել թիկունք և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ներկայացված է «Արիության համար» մեդալի: Նույն տիպի մեդալ կստանա նաև վարորդ, շարքային-պայմանագրային Մերուժան Ստեփանի Բեգլարյանը՝ նշված գործողությանը գործուն մասնակցություն ունենալու համար:
Թշնամական հրետակոծության գոտուց 16 վիրավորների դուրս բերելու և բուժօգնություն ցուցաբերելու համար «Արիության համար» մեդալի է ներկայացվել նաև ենթասպա Արցախ Արթուրի Բարսեղյանը:
Սերժանտ-պայմանագրային Մեխակ Բենիկի Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ՝ տարբեր զորամասերից և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ընդ որում այդ պահին շտապօգնության մեքենան եղել է խոցված՝ առանց անվադողերի: Ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
Փառք մեր հերոսներին, ովքեր հերոսանում են ճակատային գծի բոլոր հատվածներում: